Փհենյանը հրաժարվել է նախապատրաստական խումբ ուղարկել Սեուլ

Փհենյանը հրաժարվել է նախապատրաստական խումբ ուղարկել Սեուլ
Հարավային Կորեան Հյուսիսային Կորեայից բացատրություն է ակնկալում կապված առաջիկա Օլիմպիական խաղերի հետ կապված արտիստների նախապատրաստական պատվիրակության` Սեուլ ուղարկելու նախնական պայմանավորվածությունը չեղյալ հայտարարելու հետ կապված: Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը:



Սեուլի ներկայացուցիչները Yonhap լրատվական գործակալության հետ զրուցում նշել են, որ նախապես հյուսիս-կորեացիների հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն են ունեցել, որ Փհենյանը արտիստների նախապատրաստական պատվիրակություն է ուղարկելու, սակայն վերջին պահին չեղարկել են պայմանավորվածությունը, ինչը անհասականլի է: Նշենք, որ Հյուսիսային Կորեայի դերասանների խումբը ներառելու էր 140 անձ, որոնք պետք է ժամանեին Սեուլ այսօր` հունվարի 20-ին: