Պենտագոնի ղեկավարը խոստացել է պաշտպանել ԱՄՆ-ն

Պենտագոնի ղեկավարը խոստացել է պաշտպանել ԱՄՆ-ն
ԱՄՆ Պնախարար գեներալ Ջեյմս Մետիսը հայտարարել է, որ Պենտագոնը կշարունակի պաշտպանել երկիրը, չնայած որ դաշնային գերատեսչությունների ֆինանսավորումը դադարեցվել է բյուջետային ճգնաժամի պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը: «Մենք կշարունակենք իրականացնել մեր ամենօրյա գործողությունները ամբողջ աշխարհում: Նավերն ու սուզանավերը կմնան ծովում, մեր ինքնաթիռները կշարունակեն թռչքել, իսկ մեր զինվորականները կշարունակեն հետապնդել ահավեկիչներին Մերձավոր Արեւելքում, Հարավային Ասիայում եւ Աֆրիկայում», — հայտարարել է ամերիկյան ռազմական գերատեսչության ղեկավարը: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսը չի կարողացել հաստատել երկրի այս տարվա բյուջեն, ինչի պատճառով դադարեցվել է երկրի դաշնային գերատեսչությունների ֆինանսավորումը: Այս առնչությամբ դեմոկրատ կոնգրեսականներն ու Սպիտակ տունը մեղադրել են մեկմեկու: