Հզոր ցիկլոն է մոտենում Ռուսաստանի Մագադանի մարզին

Հզոր ցիկլոն է մոտենում Ռուսաստանի Մագադանի մարզին
Ռուսաստանի ԱԻՆ-ը հայտարարություն է տարածել՝ նախազգուշացնելով, որ Մագադանի մարզին մոտենում է հզոր ցիկլոն: Սպասվում է քամու ուժգնացում, որը կարող է հասնել փոթորկի մակարդակի: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը:



Ցիկլոնը Մագադանի մարզում կտիրապետի հունվարի 21-22-ին: Արտակարգ ծառայությունները նշում են, որ հնարավոր է մարզի տարածքում փոթորկի պատճառով լինեն էլեկտրամատակարարման եւ կապի խաթարումներ, ձյան առատ տեղումներն էլ բերի կուտակումների եւ երթեւեկության դժվարությունների: