Իշխանությունները չպետք է խանգարեն բիզնեսին. Անատոլի Անտոնով

Իշխանությունները չպետք է խանգարեն բիզնեսին. Անատոլի Անտոնով
ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ իշխանությունները չպետք է խանգարեն բիզնեսի աշխարհի ներկայացուցիչներին ռուս-ամերիկյան քաղաքական հարաբերությունների լարվածության պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը:



Դեսպան Անտոնովը նշել է, որ Մոսկվան նման կեցվածք արդեն որդեգրել է եւ կառավարությունների միջեւ առկա խնդիրները չի տարածում բիզնեսի վրա, ինչը նշանակում է, որ ամերիկյան ընկերությունները կարող են փոխշահավետ բիզնես անել Ռուսաստանում: Ըստ դեսպանի, Կրեմլում ընդհակառակը մտածում են ընդլայնել կապերը ամերիկյան գործարար շրջանակների հետ: