Նյու-Ջերսիում արգելվել է հարբած վիճակում դրոն վարել

Նյու-Ջերսիում արգելվել է հարբած վիճակում դրոն վարել
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում արգելվել է անօդաչու թռչող սարք վարել ալկոհոլային կամ ոգելից խմիչք օգտագործած ժամանակ: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով նահանգապետ Քրիս Քրիստիի որոշումն այս առնչությամբ: Ըստ այդմ, դրոնի վարելն արգելվում է, երբ արյան մեջ ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.08%-ը: Ն



շենք, որ նույնքան է նաեւ սահմանաչափը ավտոմեքենայի վարման արգելքի դեպքում: Արգելվում է նաեւ դրոնների թռիչք իրականացնել բանտերի մոտակայքում: Օրինախախտները կենտարկվեն $1000 տուգանքի կամ վեց ամսվա ազատազրկման: