Կվարացխելիան լեզգինկա է պարել պատմական հաջողությունից հետո

Կվարացխելիան լեզգինկա է պարել պատմական հաջողությունից հետո

Ֆուտբոլի Վրաստանի հավաքականը, ինչպես հայտնի է, երեկ ուշ երեկոյան հասավ պատմական հաջողության՝ առաջին անգամ նվաճելով Եվրոպայի առաջնության խմբային փուլի ուղեգիր:

Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում վրացիները հետխաղային 11-մետրանոցներով հաղթեցին Հունաստանի հավաքականին։

Իտալական «Նապոլիի» և Վրաստանի հավաքականի վինգեր Խվիչա Կվարացխելիան ազգային թիմի պատմական նվաճումից հետո լեզգինկա է պարել հանդերձարանում: