Մեզ մոտ ապրանքների ու ծառայությունների դոլարային գները ավելի բարձր են․ Հրանտ Բագրատյան

Մեզ մոտ ապրանքների ու ծառայությունների դոլարային գները ավելի բարձր են․ Հրանտ Բագրատյան
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2005թ ՀՀ-ում ապրանքների ու ծառայությունների դոլարային գները ավելի բարձր էին քան Բելառուսում 10%, Ղազախստանում՝ 31%, Ղրղզստանում՝ 52%, Ադրբեջանում 55 տոկոսով, Մոլովայում՝ 20%, Ուկրաինայում՝ 20%։ Այդ ժամանակ Վրաստանում գներն ավելի բարձր էին քան Հայաստանում 3,5%, իսկ ՌԴ-ում դրանք Հայաստանից բարձր էին 26%-ով։ 2015-ին պատկերը փոխվել է։ ՀՀ-ն ամենաթանկն է։



Մեզ մոտ ապրանքների ու ծառայությունների դոլարային գները ավելի բարձր էին քան Բելառուսում 29%, Ղազախստանում՝ 1%, Ղրղզստանում՝ 29%, Ադրբեջանում՝ 33%, Մոլդովայում՝ 17%, Ուկրաինայում՝ 54%, Վրաստանում՝ 8%, ՌԴ-ում՝ 4%։ 2017-ին վիճակն ըստ իս ավելի է խորացել։ Բոլոր թվերը չկան։



Բայց հաստատապես հայտնի է, որ Վրաստանում գներն ավելի էժան են քան Հայաստանում առնվազն 20-%-ով։ Սա ԿԲ կողմից դրամի կայունացման քաղաքականության արդյունքն է։



Այն բերում է դոլարային գների անշեղ աճի։ Մինչդեռ պետք է ոչ թե կայունացնել դրամը, այլ խրախուսել մրցակցությունը ապրանքների ու ծառայությունների մատակարարների մեջ»։