Գոլֆստրիմը փոխել է իր ուղղությունը` առաջացնելով բնական լրջագույն կատակլիզմներ

Գոլֆստրիմը փոխել է իր ուղղությունը` առաջացնելով բնական լրջագույն կատակլիզմներ
Բոլորին է հայտնի, որ Գոլֆստրիմ տաք հոսանքը տաքանցում է մայրցամաքներ: Սա, կարելի է ասել, որ դասագրքային ճշմարտություն է: Եվ ահա պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե այն փոխի իր ուղղությունը: Կարելի է պատկերացնել, թե ինչ բնական կատակլիզմներ տեղի կունենան: Եվ ահա, ինչպես նշում է ecology.md-ն, ներկայումս Երկիր մոլորակի վրա հենց այդ պրոցեսն է ընթանում: Եվ հենց այդ փոփոխության ընթացքն է, որ բացատրում է ներկայումս մոլորակի վրա դիտվող բնական աղետները: Մասնագետները արդեն լիակատար վստահությամբ հայտարարում են, որ Գոլֆստրիմ հոսանքը վերջնականապես փոխել է իր ուղղությունը: Այժմ այն այլեւս չի հասնում Շպիցբերգենին, այլ շրջվում է դեպի Գրենլանդիան, ինչը նպաստում է, որ ամերիկյան ցամաքներում կլիման ավելի տաքանա, սակայն սրանով հանդերձ, այն ավելի սառեցնում է Սիբիրը:



Այն, որ Գոլֆստրիմը սկսել է փոխել իր ուղղությունը, առաջին անգամ բարձրաձայնել է ֆիզիկոս-տեսաբան, դոկտոր Ջանլուիջի Զանգարին Իտալիայի Ֆրասկատիի ինստիուտից: 2010 թվականի հունիսի 12-ին հրապարակած իր գիտական հոդվածում նա գրում է, հիմնվելով արբանյակային տվյալների վրա, որոնք ստացել էր Կոլորադոյի աէրոդինամիկ հետազոտությունների կենտրոնից, որ հոսանքի հոսքը դադարել է Մեքսիկական ծոցում, եւ Գոլֆստրիմը մի տեսակ երկու մասի է բաժանվել: ԱՄՆ ռազմածովային ուժերի մթնոլորտային եւ օվկիանոսային ուսումնասիրությունների վարչության տրամադրած տվյալները էլ ավելի են ամրապնդել նրա ենթադրությունը:



Այսպես, ցուրտ եւ ավելի խիտ Լաբրադորյան հոսանքը մի տեսակ գտնվում էր ավելի թեթեւ եւ նոսր Գոլֆստրիմի տակ եւ չէր խանգարում Եվրոպայի բնական վառարանին, որպեսզի այն տաքացնել Եվրոպան եւ հասներ մինչեւ Մուրմանսկ: Ապա արդեն Լաբրադորյան հոսանքը դուրս էր գալիս այսպես ասած ընդհատակից եւ Ւսպանիայի ափերի մոտ Կանարյան ցուրտ հոսք անվամբ ակոսում էր Ատլանտիկան եւ հասնում մինչեւ Կարիբյան ծով աստիճանաբար տաքանալով եւ արդեն Գոլֆստրիմ անվամբ հասնելով Մեքսիկական ծոց եւ այնտեղից էլ սլանում դեպի հետ` հյուսիս: Գոլֆստրիմը մոլորակի ջերմակարգավորման հիմնական բաղադրիչներից էր եւ ապահովում էր, որպեսզի Անգլիան եւ Իդլանդիան չսառցակալեն: Այն մեղմում էր նաեւ Սկանդինավյան երկրների կլիման:



Դոկտոր Զանգարիի հայտարարությունից հետո Կանադայի պառլամենտը հատուկ հանձնաժողով ստեղծեց Գոլֆստրիմի վիճակը ուսումնասիրելու համար: Այն ղեկավարեց հայտնի ամերիկացի օվկիանոսագետ Ռոնալդ Ռաբիտը: Օվկիանոսի ֆլորան եւ ֆաունան չվնասող հատուկ նյութի օգնությամբ պարզվեց թե ինչպես են հոսում ջրային զանգվածները: Պարզվեց որ ինչպես եւ ասել էր Զանգարին, Գոլֆստրիմը փոխել էր իր հոսքը: Այն 800 մղոն կամ 1481 կմ դեպի արեւելք էր սողացել իր նախկին հոսքի այսպես ասած հունից: Այս ամենից հետո, հետեւանքների մասին: Ենթադրվում է, որ Ռուսաստանի եվրոպական մասում, աստիճանաբար ձմեռը կդառնա սաստիկ ցուրտ, արձանագրելով մինչեւ -45 աստիճան ջերմաստիճան, ըստ Ցելսիուսի սանդղակի, Արեւմտյան Եվրոպան կծածկվի ձյունով, իսկ ճակատներում կլինեն փոթորիկներ եւ ուժգին քամիներ: 2011 թվականին Կանադայում ցրտերի փոխարեն արձանագրվել էր +10 աստիճան ջերմաստիճան եւ կարելի է ենթադրել, որ Ամերիկան եւս կստանա իր բաժինը: Հիշենք Թենեսիի, Հարավային Դակոտայի, Արկանզասի, Մոնտանայի ցրտերը: