Ռուսաստանցիները պատմել են իրենց սեքսուալ տաբուների մասին

Ռուսաստանցիները պատմել են իրենց սեքսուալ տաբուների մասին
Ռուսական հանրային կարծիքի ուսումնասիրման «Լեւադա» կենտրոնի կատարած ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ աճել է այն ռուսաստանցիների թիվը, ովքեր կողմ են, որ սեքսուալ եւ վերատրադրողական ոլորտում խստացվեն սոցիալական սահմանափակումները: Այս մասին կարդում ենք կենտրոնի հրապարակած ուսումնասիրության մեջ: Նշենք, որ ռուսաստանցիների սեքսուալ տաբուների մասին սա թվով երրորդ ուսումնասիրությունն է: Առաջին ուսումնասիրությունը կատարվել է 1998 թվականին, ապա`2008 թվականին: Այսպես, աճել է այն ռուսաստանցիների թիվը, ովքեր անվերապահորեն քննադատում են կամ դատապարտգում ընտանիքավոր մարդկանց արտամուսնական սեքսուալ կապերը: Այսպես անցնող քսան տարվա ընթացքում այդ թիվը 50%-ից աճել է եւ հասել 68%-ի: Նույնասեռ հարաբերությունները դատապարտողների թիվը 68%-ից աճել է եւ հասել 81%-ի: Հղիության արհեստական ընդհատումները դատապարտող կամ քննադատող անձանց թիվը 12%-ից աճել եւ հասել է 35%-ի: Ուշագրավ է այն, որ իրենց պատասխաններում ավելի խիստ են եղել կանայք, քան տղամարդիկ: