Ֆուտբոլի Աշխարհի առաջնությանն ընդառաջ հնարավոր է դեպի Ռուսաստան ավիատոմսերի թանկացում լինի

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությանն ընդառաջ հնարավոր է դեպի Ռուսաստան ավիատոմսերի թանկացում լինի
Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը հայտարարել է, որ չի բացառվում, որ այս տարի Ռուսաստանում տեղի ունենալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնությանն ընդառաջ տեղի ունենա դեպի Ռուսաստան ավիատոմսերի գնաճ, ինչով պայմանավորված իր ղեկավարած գերատեսչությունը փորձում է հակազդող գործողություններ իրականացնել այդ գնաճը մեղմելու համար:



Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը: Մաքսիմ Սոկոլովը մասնավորապես ասել է, որ Ռուսաստանի կառավարությունը ներկայումս փորձում է կիրառել այն նույն մեթոդը ավիատոմսերի գնաճի մեղման, ինչը որ ժամանակին կիրառվել էր Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ:



Մաքսիմ Սոկոլովը չի բացառել նաեւ, որ արտասահմանյան ավիաընկերությունները իրավունք կստանան ներքին ուղղություններով թռիչքներ իրականացնել:



Հիշեցնենք, որ այս տարի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանում:



Հանդիպումները կայանալու են ՌԴ տասնմեկ քաղաքներում: