Ինձ զարմացրեց Ռուզաննայի տարիքը

 Ինձ զարմացրեց Ռուզաննայի տարիքը
Ֆեյսբուքյան էջում իր ծննդյան օրվան հարիր գրառում է արել Ռուզաննա Խաչատրյանը․



[Ruzanna Khachatryan](https://www.facebook.com/Ruzanna.Khachatryan.AMDA/?hc_ref=ARQ-423AdeUMkPtU5zp-9G9ucrTwuB2PzqvAFQbHiQ3Z4ciw3m5r2n8-Hjkqs_mgiWU&fref=nf)



[00:01](https://www.facebook.com/Ruzanna.Khachatryan.AMDA/photos/a.502475296572405.1073741828.502455973241004/992771724209424/?type=3)



Մարդկանց լույսով ողողելու համար պետք է արևը կրես քո մեջ։



Ռոմեն Ռոլան



Ինձ զարմացրեց Ռուզաննայի տարիքը։ Անկեղծ՝ չգիտեի։ Չեմ բարձրաձայնի, ասում են, կնոջ տարիքը չեն ասում, բայց ամեն դեպքում մի քանի անգամ գումարում- հանում արեցի ու, անկեղծ, էլի չհավատացի․․․ Վերջին շրջանում արված նրա փիլիսոփայական խոհերը միայն կարող են համոզել, որ Ռուզաննա Խաչատրյանն այն տարիքին է, ինչ ասում է վիքիպեդիան։



ՀԳ Ինչ վերաբերվում է Ռոմեն Ռոլանի ասույթին, դա այնքան աքսիոմատիկ ճշմարտություն է, ոնց որ ասես՝ արև լինի, որ մարդը տաքանա։ Հայաստանում արևից ու լույսից շատերն են խոսում, բայց մարդկանց դեմքին լույս չկա, մռա՜յլ են․․․ Ասել է թե՝ կա՞ այդ իրական արևը կրողը, որ լույսն ու ջերմությունը իրապես փոխանցի, ջերմացնի մարդկանց։ Եթե կա, ինչու, ինչպես վարչապետն է ասում, մարդիկ մռայլ են, տխուր․․․



Հասմիկ Բաբաջանյան