ԱՄՆ նոր ռազմական հայեցակարգը կհրապարակվի մասամբ

ԱՄՆ նոր ռազմական հայեցակարգը կհրապարակվի մասամբ
ԱՄՆ Պնախարարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նոր ռազմական դոկտրինը կհրապարակվի հունվարի 19-ին: ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ Պնախարար գեներալ Ջեյմս Մետիսը: Ըստ տարածված հայտարարության, հասարակությանը հասանելի կլինեն միայն հատվածներ այդ փաստաթղթից:



Կհրապարակվի ոչ գաղտնի մասի համառոտ տարբերակը:



Նշենք, որ 2017-ի տարեվերջին Միացյալ Նահանգները հրապարակել էր ազգային անվտանգության իր նոր դոկտրինը, որտեղ հիմնական ուշադրություն հատկացվել էր Ռուսաստանին, Չինաստանին, Հյուսիսային Կորեային, Իրանին եւ Մերձավոր կամ Միջին Արեւելքին: