Սիրիայում գրոհայինները շարքից դուրս են բերել «Զարա» ՋԷԿ-ը

Սիրիայում գրոհայինները շարքից դուրս են բերել «Զարա» ՋԷԿ-ը
ԻՊ գրոհայինները շարքից դուրս են բերել «Զարա» ջերմա-էլեկտրակայանը: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայում գնտվող ռուսական զորակազմի հրամանատարության եւ Սիրիայի Էներգետիկայի նախարարության փոխանցած տեղեկությունները:



Նշենք, որ «Զարա» ՋԷԿ-ը գտնվում է Համայի նահանգում: Ըստ հրապարակման, պատճառվել է զգալի նյութական վնաս: SANA լրատվական գործակալությունն էլ փոխանցում է, որ տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով հոսանքազրկվել են Սիրիայի ծովափնյա եւ կենտրոնական շրջանների մի քանի քաղաքներ: Վերականգնողական աշխատանքները ՋԷԿ-ում արդեն սկսվել են: Առաջիկա ժամերին էլեկտրամատակարարումը կվերականգնվի: