Ավստրալիայում մի շարք քաղաքներում կարանտին է հայտարարվել

Ավստրալիայում մի շարք քաղաքներում կարանտին է հայտարարվել

Ավստրալիայի մի շարք խոշոր քաղաքներում հայտարարվել է կարանտին կորոնավիրուսի հնդկական շտամմի տարածման, ինչպես նաեւ պատվաստման դանդաղ տեմպերի պատճառով։ Սա առաջացրել է բնակիչների վրդովմունքը։ Նոր սահմանափակումներ իշխանությունները սահմկանել են, քանի որ հնդկական շտամմը, որը կոչվում է նաեւ «դելտա»-շտամմ, բավական արագ է սկսել տարածվել։ Այս մասին հայտնում է The Guardian պարբհերականը։ Կարանտին է սահմանափակվել Դարվինում, Պերտում, Բրիսբենում, Սիդնեյում։ Հիշեցնենք, որ Ավստրալիայում մինչ այսօր արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 30 հազար դեպք, որից ավելի քան 900-ը՝ մահվան ելքով։ Հնդկական շտամմով վարակվել էր 150 մարդ, որն էլ պատճառ է դարձել իշխանություններին նման խիստ քայլերի գնալու համար։