«Հրապարակ»․ Շուշան Դոյդոյանին փոխարինեց Գեւորգ Հայրապետյանը

«Հրապարակ»․ Շուշան Դոյդոյանին փոխարինեց Գեւորգ Հայրապետյանը
«Հրապարակ» թերթը գրում է․ «Արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանին, ով մեկ շաբաթ առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել, փոխարինում է Գեւորգ Հայրապետյանը՝ հիշյալ գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետը, իր կադրը, որի հետ միասին աշխատում էին դեռ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնում»: Թեեւ ԱՆ կայքում նշված է, որ Դոյդոյանը դեռեւս գործակալության պետն է: Նշենք, որ նրան այդ պաշտոնում նշանակել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Դոյդոյանի քույրը՝ Լիանա Դոյդոյանը, ով «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահի պաշտոնում ժամանակին փոխարինեց քրոջը, նաեւ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ է»։



Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։