Կոնգրեսն արգելափակել է Թրամփի պաշտոնանկության բանաձեւը

Կոնգրեսն արգելափակել է Թրամփի պաշտոնանկության բանաձեւը
ԱՄՆ Կոնգրեսը ձայների մեծամասնությամբ մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելու բանաձեւը: Ինչպես հայտնում է CNN-ը, բանաձեւը ներկայացվել էր դեմոկրատ Էլ Գրինի կողմից: Վերջինս գտնում է, որ Թրամփի իշխանության գալով աշխուժացել են ռասիստական եւ այլատյացության տրամադրությունները: Բանաձեւին կողմ քվեարկել է 58 կոնգրեսմեն, դեմ`364:



Նշենք, որ բանաձեւը Կոնգրեսի օրակարգ էր մտցվել նոյեմբերի 16-ին։