Շվեյցարիայի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել

Շվեյցարիայի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել
Շվեյցարիայի խորհրդարանը  2018 թվականի համար համադաշնության նախագահ է ընտրել գործող ՆԳ նախարար Ալան Բերսեին: Ինչպես հայտնում է swissinfo.ch-ն, Բերսեի օգտին քվեարկել է խորհրդարանականների 210 պատգամավորներից 190-ը: Նշենք, որ Շվեյցարիայում նախագահի պաշտոնը ռոտացիոն է: Ընտրվում է կառավարության յոթ անդամներից մեկը: Նախագահ ընտրում են երկրի խորհդրարանի երկու պալատները համատեղ նիստում: Պաշտոնավարման ժամկետը մեկ տարի է: Բերսեի կառավարությունում փոխնախագահի պաշտոնը կզբաղեցնի Ուլի Մաուրերը: