Էջմիածնում տղամարդը դանակահարելով սպանել է մի քաղաքացու, ապա կացնով անդամահատել

Էջմիածնում տղամարդը դանակահարելով սպանել է մի քաղաքացու, ապա կացնով անդամահատել
Այսօր առավոտյան, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 71-ամյա մի տղամարդ ու հայտնել, որ Էջմիածին քաղաքի Շրջանային փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնի հետնամասում մարդ է սպանել:



Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 5-ին, ժամը 9։30-ի սահմաններում, 71-ամյա Սլավիկը, գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով մահացու վնասվածքներ հասցնելով, սպանել է 1952 թ. ծնված Խորեն Սարգսյանին, ապա կացնով անդամահատել է դաստակները:



Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նշանակվել է ԴԲՓ, Սլավիկն ձերբակալված է: