Գիտնականները պարզել են, թե ինչպես է յուղոտ սնունդը քայքայում օրգանիզմը

Գիտնականները պարզել են, թե ինչպես է յուղոտ սնունդը քայքայում օրգանիզմը
«Վնասակար» ճարպերը, արմավայուղը եւ կենդանական ճարպերը քայքայում են բջջային մեմբրանները եւ բերում բջջի մահացմանը: Այս մասին համապատասխան գիտական ուսումնասիրության զեկույցն է հրապարակվել Proceedings of the National Academy of Science հանդեսում: Ըստ այդմ, Կոլումբիայի համալսարանի գիտնականները մշակել են նոր տեսակի մանրադիտակ, որի օգնության կարողացել են հետեւել ճարպաթթվով հագեցած սննդի` օրգանիզմի վրա թողած ազդեցությունը, այն ընդունելուց հետո:



Ընդ որում մասնագետները ջրածնի ատոմները փոխարինել են դեյտերիումի ծանր իզոտոպներով, չփոխելով միացության քիմիական կազմը, ինչը էականորեն դյուրացրել է թթուների դիտարկումը: Եվ աա, պարզվել է, որ ճարպային թթուներով հագեցած ուտելիքը ընդունելուց հետո ճարպային թթուները միանում են պլազմատիկ մեմբրանին, ձեւավորվում ավելի կոշտ տեղամասեր եւ քանդում վերջինիս էլաստիկությունը: Երբ բջիջը չափից դուրս նման միացություններ է կլանում, կորցնում է իր բնական հատկությունները եւ քայքայվում: Միաժամանակ մասնագետները պարզել են, որ չհագեցած ճարպաթթուները, որոնք պարունակվում են ձկան, բուսական յուղերի եւ ընդեղենի մեջ, ընդհակառակը ի զորու են չեզոքացնելու «վնասակար» ճարպերի ազդեցությունը, նպաստելով լիպիդների տարրալուծմանը: