Ինչպե՞ս ճիշտ ախտորոշել անոթային հիվանդությունները

Ինչպե՞ս ճիշտ ախտորոշել անոթային հիվանդությունները
Անոթային հիվանդություների ախտորոշումը ժամանակակից բժշկության մեջ իրականացվում է դուպլեքս սկանավորման օգնությամբ, որը հնարավորություն է տալիս ախտորոշել այնպիսի հիվանդություններ, որոնք նախկինում անտեսվում էին: Մեթոդի  հաջողության գրավականը մասնագիտական հմտություններից զատ, պայմանավորված է նաև կիրառվող սարքավորման բնութագրից: «Սլավմեդ»  բժշկական կենտրոնում կիրառվող դուպլեքս սկանավորման նորագույն սարքավորումն այն եզակիներից է, որը հնարավորություն է տալիս հետազոտել անոթներում տեղի ունեցող նույնիսկ ամենաչնչին փոփոխությունները՝ թվային ճշգրիտ հաշվարկներով:



**Ուլտրաձայնային հետազոտության այս տեսակն իր մեջ ներառում է**, ինչպես գունային դոպլեր նկարահանում, այնպես էլ սպեկտրալ դոպլեր վերլուծություն: Ախտորոշման այս մեթոդի հիմնական առավելությունների շարքին են դասվում նրա բարձր զգայունությունը, ոչ ինվազիվությունն ու կրկնակի հետազոտությունների հնարավորությունը: Մեթոդն անփոխարինելի է, ինչպես նյարդաբանական, այնպես էլ անոթային խնդրիների վաղաժամ հայտնաբերման ժամանակ: Անոթների ոչ ինվազիվ հետազոտման այս մեթոդը հնարավորություն է տալիս գնահատել արյան շրջանառության ցուցանիշները, երակային և զարկերակային անոթների անցանելիությունը, նեղացումների աստիճանները, անոթների պատի վիճակը, անոթներում թրոմբի առկայությունը և այլն: 



Դուպլեքս հետազոտության հիմնական ցուցումներն են`



-աթերոսկլերոզը



-զարկերակների նեղացումները



-շաքարային դիաբետը՝ դիաբետային անգիոպաթիան



-երակների վարիկոզ հիվանդությունները՝ երակների լայնացումը, երակային քրոնիկական անբավարարությունները, թրոմբոֆլեբիտը, խորը և մակերեսային երակների թրոմբոզը, հետթրոմբոֆլեբիտային հիվանդությունները



-լիմֆոստազները



-գլխուղեղի արյան շրջանառության խանգարումները, ինչպես նաև երակների և զարկերակների բնածին անոմալիաները։



Տվյալ հետազոտությունն իր տեսակով բացարձակապես անվտանգ է և անցավ, քանի որ կիրառվող սարքավորումը չի ենթադրում իոնացնող՝ ռենտգեն ճառագայթներ, այդ իսկ պատճառով հետազոտվողի՝ ճառագայթվելու հավանականությունը իսպառ բացակայում է: Հետազոտության տևողությունը տատանվում է 15-30 րոպեի սահմաններում, իսկ  հետազոտության պատասխանը տրամադրվում է ավարտից անմիջապես հետո:



Մանրամասները տեսանյութում՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի  դուպլեքս ախտորոշման մասնագետ **Հասմիկ Ռափյանի** մեկնաբանությամբ: