Ինչպես մաքրել դեմքի մաշկը երեկոյան. Խորհուրդներ կոսմետոլոգից

Ինչպես մաքրել դեմքի մաշկը երեկոյան. Խորհուրդներ կոսմետոլոգից
Առողջ ու գեղեցիկ մաշկ ունենալու համար շատ կարևոր է մաշկի ամենօրյա խնամքով մաքրումը՝ գիտեն բոլորը, սակայն շատ հաճախ առնչվում ենք մի շատ կարևոր «սխալի» հետ՝ ինչից ելնելով առաջ եկավ այս թեմային անդրադառնալու անհրաժեշտությունը:



Մասնագետները ահազանգում են. Չոր կամ հեղուկ օճառի օգտագործումը, որպես դեմքի մաշկի լվացման միջոց, կարող է լրջորեն վնասել ձեր մաշկը:



Չնայած, որ այսօր կոսմետիկ միջոցներ արտադրող ընկերությունները ստեղծում են բազմապիսի լվացող հեղուկներ, որոնք ապահովում են մաշկի առողջ բալանսը, սակայն դեռ կան շատ կանայք ու աղջիկներ. ովքեր շարունակում են նախապատվություն տալ օճառին: Այսօր ես այստեղ եմ, որպեսզի կիսվեմ ձեզ հետ իմ մասնագիտական գիտելիքներով, որը, հույսով եմ, կնպաստի վերջնականապես հրաժարվել օճառի օգտագործումից՝ որպես դեմքի մաշկի լվացման միջոց.



Օճառի արտադրության մեջ պարտադիր օգտագործվող բաղադրիչները (ի դեպ այդ բաղադրիչներից է նաև սոդան. որը նույնպես լայնորեն օգտագործվում է որպես մաշկի սպիտակեցնող միջոց) խախտում են մաշկի pH բալանսը՝ չափից ավելի չորացնելով այն, խլելով մաշկից բնական խոնավությունը, որը փորձում ենք վերականգնել սնուցող կրեմի միջոցով:



Մաշկի pH բալանսը միջինում 5,5 է, իսկ օճառինը՝ 8-10: Այս ցուցանիշը առկա է ցանկացած օճառի մեջ, նույնիսկ, եթե հստակ նշված է «դեմքի լվացման օճառ»: Բալանսի խախտումը մաշկը դարձնում է չափազանց զգայուն ու դյուրագրգիռ, ստեղծում հարմարավետ միջավայր տարբեր տեսակի մանրէների ներթափանցման ու զարգացման համար:



Հեշտացնելու համար ձեր ընտրությունը անվնաս մաքրման միջոց ընտրելու գործում՝ համոզվեք, որ այն չի պարունակում սուլֆատային հիմքեր, հստակ նշված լինի «առանց օճառի»՝ ինչպիսին օրինակ [++այս ապրանքատեսակն է++](https://www.facebook.com/siamherbstudio/posts/1474106665968408)++:++



Խնամեք ձեր մաշկը սիրով…



Ձեր հոգատար ընկերուհի՝ Siam Herb studio