Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աբրահամյանի համար գործ է գտել

Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աբրահամյանի համար գործ է գտել
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խոսեց Մոնումենտի դղյակներից և նրանից, թե որքանով են դրանք իրենց մեջ կոռուպցիոն ռիսկեր պարունակում: «Ասում են չէ՞, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Հիմա «Հաղթանակ» զբոսայգին և նրա հարակից տարածքներն էլ թանգարան են բաց երկնքի տակ»,- ասաց Փաշինյանը` հեգնելով, որ այս տարածքը շատ կարևոր է տուրիզմի զարգացման համար: Նրա խոսքով` մենք կարող ենք լինել առաջին պետությունը, որ պաշտոնապես կոռուպցիայի թանգարան կունենա բաց երկնքի տակ: «Հաշվի առնելով, որ Հովիկ Աբրահամյանը զբաղվածության խնդիր ունի, կարող ենք այդտեղ գիդ նշանակել»,- նախկին վարչապետին գործի տեղավորեց Փաշինյանը:



**Վահե Մակարյան**