Դատարան դիմելն անիմաստ է. Հայրիկյան

Դատարան դիմելն անիմաստ է. Հայրիկյան
Ազգային ինքնորոշում միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանն այսօրվանից հացադուլ է սկսել ԿԸՀ դիմաց: Նա մտադիր է 200 հազար ստորագրություն հավաքել, որպեսզի դիմեն ՍԴ` Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու համար:



Ավելի վաղ Պարույր Հայիկյանը [Hraparak.am-ի հետ զրույցում](https://www.hraparak.am/posts/5a0fea8258e85c7ac4da47de/%D5%BA%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B5%D6%80%D5%AB%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%A1%D5%B6%D5%AA%D5%A1%D5%B4%D5%AF%D5%A5%D5%BF-%D5%B0%D5%A1%D6%81%D5%A1%D5%A4%D5%B8%D6%82%D5%AC-%D5%AF%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D6%81%D5%B6%D5%AB-%D5%AF%D5%A8%D5%B0%D5%AB-%D5%A4%D5%AB%D5%B4%D5%A1%D6%81) նշել էր, որ հացադուլն անժամկետ է լինելու․«Կախված է հանգամանքներից։ Հայաստանում որեւէ մեկին ժամկետներով չեն զարմացնի։ Մենք ունենք ախոյան, ռեկորդակիր Անդրիաս Ղուկասյանը, որը, ցավոք սրտի, քաղաքական կալանավոր է եւ ժամկետների եւ այլնի հարցերով ոչ մեկին չես զարմացնի։ Ես հացադուլ եմ անում ու այդ հացադուլի նպատակն է՝ բողոքել խայտառակ իրավիճակի դեմ։ Պետք է հասնել նրան, որ սահմանադրորեն ամրագրված քաղաքացիների իրավունքը կյանքի կոչվի, իսկ դրա ճանապարհին կանգնածները գոնե պախառակման ենթարկվեն, նվազագույնը՝ խորապես արձանագրվի, որովհետեւ պատմությունը էս օրով չի վերջանում»։



Մանրամասները՝ տեսանյութում



**Վահե Մակարյան**