Այսինքն՝ Վիգեն Սարգսյանը առաջարկում ա, որ հազարավոր զորակոչիկները դառնան Սերժ Սարգսյանի ռեֆերե՞նտ

Այսինքն՝ Վիգեն Սարգսյանը առաջարկում ա, որ հազարավոր զորակոչիկները դառնան Սերժ Սարգսյանի ռեֆերե՞նտ
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր նորից հիշեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, ով այսօր ներկա չէր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը։ Պատգամավորը նախ տարակուսանք հայտնեց, թե ինչու է բացակայում նախարարն այս քննարկումից։ «Որովհետև, մանավանդ առաջին ընթերցման ժամանակ նրա, թույլ տվեք ասեմ՝ ցինիկ եզրափակիչ խոսքից հետո անդրադառնալու առիթ մինչ այս պահը չեմ ունեցել և ես պետք է մի շարք հարցադրումներ անեմ»,-ասաց նա ու հիշեց Վիգեն Սարգսյանի խոսքերը, որ նա անընդհատ շեշտում է՝ «ես, որպես քաղաքական գործիչ»։ «Ընդհանրապես պաշտպանության նախարարն այս ամբիոնից արեց մի շարք արտահայտություններ, որոնք, թույլ տվեք ասել, խաշած հավի ծիծաղը կհարուցեին։ Վիգեն Սարգսյանը մնում-մնում ա, էս ամբիոնից ասում ա՝ ես որպես քաղաքական գործիչ, ես՝ քաղաքական գործիչս։ Այ ժողովուրդ ջան, էս մարդը իր ողջ գործունեությունն անցկացրել ա տարբեր պաշտոնյաների ընդունարաններում։ ԱԺ նախագահի ընդունարանից դուրս ա եկել, մտել ա պաշտպանության նախարարի ընդունարան, ՊՆ ընդունարանից դուրս ա եկել, մտել ա նախագահականում ինչ-որ մի հարկի ընդունարան, հետո տակի հարկի ընդունարան, հիմա եկել կանգնել ա դեմներս, ասում ա՝ ես քաղաքական գործիչ եմ։ Վերջին անգամ ընդհանրապես իր քաղաքական գործունեության ընթացքում էս մարդը ժիվոյ քաղաքացի ե՞րբ ա տեսել։ Հիմա էլ եկել ա ստեղից հոխորտում ա քաղաքական ուժերի հասցեին»-նկատեց Փաշինյանը։



Պատգամավորը հիշեց նաև Վիգեն Սարգսյանի այն հայտարարությունը, թե «ինչ պայմաններում ես ծառայել եմ հայոց բանակում, նույն պայմաններում ծառայություն եմ առաջարկում ՀՀ քաղաքացիներին»։ «Այսինքն՝ Վիգեն Սարգսյանը առաջարկումա, որ հազարավոր զորակոչիկները դառնան Սերժ Սարգսյանի ռեֆերե՞նտ։ Վիգեն Սարգսյանն ինչպես իր «քաղաքական գործունեությունը, նույնպես էլ իր ծառայությունն անց է կացրել Սերժ Սարգսյանի ընդունարանում որպես ռեֆերենտ։ Վիգեն Սարգսյանն էսօր էլ Սերժ Սարգսյանի ռեֆերենտն ա, ուղղակի աշխատում ա պաշտպանության նախարարությունում»,-ընդգծեց «Ելք» խմբակցության ղեկավարը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**