5 խորհուրդ․ ինչպես ավելի հեշտ ապրել

5 խորհուրդ․ ինչպես ավելի հեշտ ապրել
Մեր ապրած յուրաքանչյուր օր մենք անցկացնում ենք 3 հարթության մեջ. անհանգստանում ենք անցյալի համար, լուծում ներկայի խնդիրները, պլանավորում ապագան: Արժե որոշ փոփոխություններ անել կյանքում, և այն անմիջապես կդառնա ավելի դյուրին ու կերանգավորվի նոր գույներով: Փորձե՛ք սկսել այս պարզ կանոններից։



1.Սովորե՛ք հաճույք ստանալ տհաճություններից` վատ եղանակ, սկանդալային քաղաքականություն, շրջապատից հորդող նեգատիվ և այլ անհարմարություններ: Կարծես սա նման է ինքնատիպ մազոխիզմի: Սակայն, այս կետին հետևելով, կտեսնեք, թե ինչպես են աստիճանաբար սև ամպերը հեռանում Ձեր գլխավերևից: Անհրաժեշտ է մտածել, թե ինչ օգուտ կարող են Ձեզ բերել այդ տհաճությունները: Եվ կհասկանաք` ոչ մի օգուտ, և Դուք բազմիցս եք դրանում համոզվել: Վերլուծե՛ք Ձեր անցյալի հիասթափությունները և շարժվե՛ք առաջ:



2.Դժգոհելով Ձեր շրջապատից` ղեկավարության վարքից, բարեկամներից, սիրելիներից, քաղաքական գործիչներից` Դուք իրականում Աշխարհի Հայելի եք տեղափոխում Ձեր այդ տհաճ կենսակերպը: Այդ Հայելին Ձեր պատկերացումների արտացոլանքն է: Ձեր իրականությունը համապատասխանում է այդ արտացոլանքին:



3.Սովորե՛ք կյանքում երբեմն դադար վերցնել: Ամենից դժվարը սովորելն է սպասել: Ձեզ միայն թվում է, որ դադարի ժամանակ ոչինչ տեղի չի ունենում: Իրականում այդ պահին ամբողջ տիեզերքն է աշխատում Ձեզ համար, և ընտրում ամենահաջող տարբերակը Ձեր հակասության լուծման համար: Դադարը խախտե՛ք միայն անհրաժեշտ պահին:



4.Կյանքում Դուք ունեք այն «ֆիլմը», որը Դուք եք միացրել Ձեր գլխում: Ինչ սցենար ընտրեք, դա էլ կկատարվի Ձեր կյանքում: Մարդկանց մեծամասնությունն անում է հակառակը և ապրում ուրիշների սցենարով` չհասկանալով, թե ինչու է անկարող փոփոխություններ անել սեփական կյանքում: Հիշե՛ք` սցենարն ու ռեժիսորական աշխատանքը Ձեր ձեռքում է:



5.Հաճա՞խ եք հիասթափություններ ունենում կյանքում: Հենց դա երբեք չի կարելի թույլ տալ: Դուք չպետք է հիասթափվեք Ձեր կյանքից, չպետք է մտածեք, որ այն չի ստացվել: Ցանկացած տարիքում պետք է հասկանալ, որ ոչինչ հենց այնպես չի կատարվում, ամեն ինչում առկա է հսկայական իմաստ և օգուտ Ձեզ համար: Ամեն ինչ դեռ նոր է սկսվում Ձեր կյանքում ցանկացած ժամանակ, ցանկացած իրավիճակում ու պայմաններում:



**Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ**



Նյութի աղբյուրը` [այստեղ](http://www.transurfing-real.ru/2017/10/5_6.html)։