Վենեսուելայի դեմ նոր էմբարգո է սահմանվել

Վենեսուելայի դեմ նոր էմբարգո է սահմանվել
Եվրոպական Միությունը արգելել է միության անդամ երկրներին ռազմական մատակարարումներ իրականացնել Վենեսուելային, պատճառաբանելով, որ մատակարարված զենք զինամթերքն ու սպառազինությունները Կարակասի իշխանությունները կիրառում են ընդդեմ քաղաքացիների: Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, այս մասին տեղեկացնում է ԵՄ խորհրդի տարածած հայտարարությունը: Արգելքի մասին որոշումը ներառում է նաեւ բավական հետաքրքրական մի դրույթ, որի համաձայն, ԵՄ անդամ պետությունները չեն կարող մատակարարել նաեւ այնպիսի սարքավորումներ, որոնք կարող են օգտագործվել քաղաքացիների վրա ճնշումներ գործադրելու համար: