iPhone X-ի մոտ նոր խնդիրներ են հայտնվել

iPhone X-ի մոտ նոր խնդիրներ են հայտնվել
iPhone X սմարթֆոնի մոտ նոր խնդիրներ են ի հայտ եկել: Ինչպես հայտնում է 9to5mac-ը, սմարթֆոն օգտագործողները դժգոհություն են հայտնել այն բանից, որ սմարթֆոնի բարձրախոսը սկսում է ճաքճքվել, ընդ որում խնդիրը առաջանում է նույնիսկ այն դեպքում, երբ ձայնի բարձրությունը 50 տոկոսից ցածր է: Հատկապես մարդիկ դժգոհել են այն բանից, որ 1100 դոլարանոց սմարթֆոնը պետք է լիներ անթերի, մինչդեռ խնդիրները կարծես այս սմարթֆոնի մոտ դեռ նոր են սկսվում: Նշենք, որ ավելի վաղ խնդիրներ էին հայտնվել անվտանգության համակարգի, էկրանի եւ այլ բաղադրիչների հետ: