Թրամփի նախկին խորհրդականը ցուցմունք է տվել

Թրամփի նախկին խորհրդականը ցուցմունք է տվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին խորհրդական Քարտեր Փեյջը ցուցմունք է տվել ԱՄՆ հետախուզության կոմիտեին` «ռուսական միջամտության» գործի շրջանակներում: Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը:



Ըստ հրապարակման, Փեյջը հաստատել է, որ հանդիպել է ռուսական պաշտոնյաների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում, որը տեղի է ունեցել 2016-ի հուլիսին: «Ես միայն հպանցիկ բարեւել եմ մի քանի հոգու եւ վերջ: Միայն այդքանը», - ասել է Փեյջը:



Ավելի վաղ Թրամփի մեկ այլ խորհրդական` Ջարեդ Քուշները, ով նաեւ Թրամփի փեսան է, հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերին էր փոխանցել փաստաթղթեր՝ կապված «ամերիկյան նախագահական ընտրություններում ռուսական միջամտության» գործի հետաքննության հետ: