Լիբիայում չորս մարդ է անհետ կորել

Լիբիայում չորս մարդ է անհետ կորել

Գերմանիայի մեկ քաղաքացի եւ Թուրքիայի երեք քաղաքացի անհետ կորել են Լիբիայի հարավում: Այս մասին հայտնում է Al-Arabia-ն: Ըստ ունեցած տեղեկությունների, չորս անհետ կորածներն էլ եղել են ճարտարագետներ:



BBC Arabic-ն էլ հայտնում է, որ նրանց հետ կտրվել է կապը, ինչը առաջացրել է լուրջ անհանգստություն, եւ չի բացառվում նաեւ առեւանգման վարկածը: Նրանք վերջին անգամ կապի մեջ են եղել իրենց հարազատների հետ Ուբարիում, որը գտնվում է երկրի հարավ-արեւմուտքում: