Կանադան սանկցիաներ է կիրառել թվով 30 ռուսաստանցու հանդեպ

Կանադան սանկցիաներ է կիրառել թվով 30 ռուսաստանցու հանդեպ

Կանադան 52 անձի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել, որոնցից 30-ը Ռուսաստանի քաղաքացի են: Այս մասին տեղեկանում ենք Կանադայի ԱԳՆ տարածած հայտարարությունից:



Նոր սանկցիաները կապված են Կանադայում այս տարվա հոկտեմբերի 19-ին ընդունված «Սերգեյ Մագնիտսկու օրենքի» հետ, որը հանդիսանում է ամերիկյան «Մագնիտսկու ակտի» անալոգը: Նոր ցանկի համաձայն, սանկցիաներ են սահմանվել նաեւ ՌԴ ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի, ՆԳՆ կից քննչական վարչության նախկին ղեկավար Ալեքսեյ Անիչինի հանդեպ: Մոսկվան պատասխանել է հայելային կերպով՝ նույնքան կանադացիների մուտքը Ռուսաստանի տարածք արգելելով, ինչի մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: