Մոսկվայում մեկնարկել է «Ռուսական քայլերթը»

Մոսկվայում մեկնարկել է «Ռուսական քայլերթը»

Մոսկվայում մեկնարկել է «Ռուսական քայլերթը»: Այս մասին հայտնում է «Коммерсантъ» պարբերականը: Նշվում է, որ ցույցի մեկնարկի ժամից արդեն քառորդ ժամ անց, ավելի քան 300 մարդ էր հավաքվել Լյուբլինոյում:



Մոսկվայի ժամանակով 12:30-ին ցուցարարների թիվը հասել էր հինգ հարյուրի: Քայլերթի երթուղու ողջ երկայնքով ոստիկանական ուժեր են տեղակայված: Հատկապես խստացված է հսկողությունը մետրոյի «Люблино» կայարանում: Ցուցարարներն ավելի շատ են Պերերվայում եւ Բելոռեչենսկայայում, որտեղ տեղակայված են մեղաորսիչ սարքեր: