Մեքսիկայում նավթի խոշոր հանքավայր է հայտնաբերվել

Մեքսիկայում նավթի խոշոր հանքավայր է հայտնաբերվել

Մեքսիկայի նավթագազային պետական Petrоleos Mexicanos (Pemex) ընկերությունը հայտարարել է, որ նավթի խոշոր հանքավայր է հայտնաբերել Վերակրուս նահանգում: Այս մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը` մանրամասնելով, որ նոր հայտնաբերված հանքավայրը գտնվում է Մեքսիկական ծովի ափամերձ շրջանում եւ ունի ավելի քան 1,5 միլիարդ բարել նավթի պաշար:



Նշենք, որ այս տարի Մեքսիկան օրական արդյունահանում է 2 միլիոն բարելից ավելի քիչ ծավալի նավթ, ինչը ամենացածր ցուցանիշն է վերջին 22 տարվա ընթացքում: