Չորս երկրների միջև թեժ պայքար՝ Իջևանում (ֆոտոշարք)

Չորս երկրների միջև թեժ պայքար՝ Իջևանում (ֆոտոշարք)

Սեպտեմբերի 23-ին և 24-ին Մուլտի գրուպ Կոնցեռնի հովանու ներքո
Տավուշի մարզի Իջևան քաղաքի մոտակայքում անցկացվեց ամենամյա Մուլտի
ֆորս 2017 խորագիրը կրող միջազգային ջիփ տրոֆի սպրինտ մրցությունը: Այս
մրցության հետ միասին նույն խորագրի ներքո անցկացվեց նաև Հայաստանի
մոտոկրոսի 2017 թվականի առաջնության 2-րդ փուլը: Կազմակերպիչներն են
Հայաստանի ազգային ավտո-մոտո ֆեդերացիան և 4x4 off road ակումբը, ինչպես
նաև Արվիկոն մոտոակումբը: Մոտոցիկլիստների շարքում բացի հայ արշավորդներից մասնակիցներ կային նաև Իրանից և Ռուսաստանից:



Հայաստանի ազգային Ավտո-Մոտո ֆեդերացիայի նախագահ Մխիթար
Հովակիմյանի խոսքով՝ կազմակերպչական երկամսյա աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել մասնակիցներ ներգրավել Վրաստանից, Իրանից, Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններից: Առաջին անգամ մեծամասշտաբ այս իրադարձությանը մասնակցում էր նաև Բելառուսը:



4x4 off road ակումբի նախագահ Արտաշես Ստեփանյանը նշեց, որ ընդհանուր
առմամբ Մուլտի ֆորս 2017-ը կարելի է համարել վերջին տարիների
ամենահաջողված մրցություններից մեկը:



Մրցույթն անցավ լարված պայքարում, չորս երկրներից ժամանած մարզիկները փորձում էին ամեն գնով հաղթահարել խոչընդոտները, անցնել բլրակների վրայով, ջրափոսերի միջով՝ վերջնագիծն առաջինը հատելու համար։ Եվ դա ոչ բոլորին էր հաջողվում։ Hraparak.am—ն ավելի ուշ կներկայացնի նաև մրցույթի արդյունքները։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ