Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է

Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է

Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է: Տոնը համեմատաբար երիտասարդ է, հաստատվել է ՄԱԿ կողմից ընդամենը 2012 թ.: Տոնը, որքան էլ որ կարող է զարմանալի թվալ, ՄԱԿ-ը կապում է աղջիկ երեխաների անչափահաս կամ մանուկ հասակում ամուսնանալու հիմնախնդրի հետ, որն այսօր առկա է աշխարհի մի շարք ռեգիոններում եւ ունի կրոնա-մշակութային արմատներ: Ի դեպ, հայերի մեջ եւս սովորություն է եղել փոքր տարիքում աղջիկների ամուսնությունը, ինչի քննադատությանն է ուղղված եղել Հովհաննես Թումանյանի «Մարոն» պոեմը:



Նշենք, որ ՄԱԿ-ի տվյալների համաձայն, 2010 թվականին կազմել է 14.2 միլիոն, ընդ որում այս վիճակագրությունն ունի աճի միտում: Հայաստանում այսօր փոքր տարիքում աղջիկների ամուսնության խնդիրը գոյություն չունի, սակայն մեր հասարակության մեջ էլ հակառակ ծայրահեղությունը կա` ընտանիքում ձգտում են անպայման ունենալ տղա երեխաներ: Այս կարծրատիպային, ասում են նաեւ` «քյարթու» ենթամշակույթին հատուկ մտայնության հետեւանք էր այն, որ կրկին ՄԱԿ-ի տվյալների համաձայն Հայաստանում բավական բարձր է մանկան սեռով պայմանավորված սելեկտիվ աբորտների թիվը եւ նույնիսկ անհրաժեշտություն եղավ սոցիալական կրթա-լուսավորչական լուրջ քարոզչություն իրադրությունը հնարավորիս փոխելու համար: Իրականում, երեխան, ինչպես ասում են, երեխա է եւ կապ չունի՝ տղա է, թե աղջիկ, ու իրավունք ունի հավասարապես սիրվելու ու ընդունվելու ծնողների կողմից: