ԵՄ-ն պատասխան հարված կհասցնի ահաբեկչությանը. Ժան-Կլոդ Յունկեր

ԵՄ-ն պատասխան հարված կհասցնի ահաբեկչությանը. Ժան-Կլոդ Յունկեր

ԵՄ-ն պատասխան հարված կհասցնի ահաբեկչությանը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը խոստանալով, որ Եվրոպայի պատասխանը չի ուշանա: Միաժամանակ նաեւ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ցավակցություններ է հայտնել երեկ գիշեր Մանչեսթերի մարզադաշտում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին եւ հարազատներին եւ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:



«Ես իմ ցավակցություններն եմ հայտնում վարչապետ Մեյին եւ Մեծ Բրիտանիայի ողջ ժողովրդին: Մենք այսօր ողբում ենք ձեր հետ միասին: Վաղը մենք կլինենք ձեր կողքին ուս ուսի եւ պատասխան հարված կհասցնենք ահաբեկչությանը, որ փորձում է քանդել մեր խաղաղ կենցաղավարության կերպը»,- ասել է Յունկերը նկատելով որ ահաբեկիչները թերագնահատել են ԵՄ եւ ՄԹ տոկունությունը: