Դոնալդ Թրամփը ցավակցել է բրիտանացի ժողովրդին

Դոնալդ Թրամփը ցավակցել է բրիտանացի ժողովրդին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է Մանչեսթերում անցյալ գիշեր տեղի ունեցած ահաբեկչությունը եւ իր ցակակցություններն հայտնել բրիտանացի ժողովրդին կատարված զարհուրելի բռնարարքի կապակցությամբ: 



«Ամերիկյան ժողովրդի անունից կուզենայի նախ աղոթել բրիտանացի ժողովրդի համար, եւ ցավակցել զոհերի հարազանտներին եւ ընտանիքներին, ինչպես նաեւ վիրավորներին մաղթել շուտափույթ առողջացում»,- ասել է ԱՄՆ նախագահը Բեթղեհեմում իր պաղեստինցի գործընկեր Մահմուդ Աբբասի հետ հանդիպման սկզբում: Այս մասին հայտնում է CNN հեռուստակայանը: