Արիանա Գրանդեն իր համերգի ժամանակ իրականացված ահաբեկչության մասին

Արիանա Գրանդեն իր համերգի ժամանակ իրականացված ահաբեկչության մասին

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, ամերիկացի հանրահայտ երգչուհի Արիանա Գրանդեն մեկնաբանել է երեկ գիշեր իր համերգի ընթացքում Մանչեստերի մարզադաշտում տեղի ունեցած ահաբեկչական բռնարարքը` գրառում կատարելով թվիթերյան իր էջում:



«Փշրված է: Ի սրտե ես ցավում եմ: Խոսքեր չունեմ ասելու համար»,- գրել է երգչուհին: Ավելի վաղ երգչուհու ներկայացուցիչ Ջոզեֆ Կարոզուն հայտարարել էր որ երգչուհին չի տուժել: