ԵԽԽՎ համազեկուցողները ԼՂ հակամարտության մասին զեկույց կներկայացնեն

ԵԽԽՎ համազեկուցողները ԼՂ հակամարտության մասին զեկույց կներկայացնեն

ԵԽԽՎ Հայաստանի եւ Ադրբեջանի հարցով համազեկուցողները զեկույց կներակայացնեն ԼՂ հակամարտության առնչությամբ: Այն կբովանդակի հակամարտության կարգավորման ուղղությամբ հնարավոր քայլերի մասին առաջարկներ: Ինչպես հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը, նման որոշում կայացվել է ԵԽԽՎ Մոնիթորինգային կոմիտեի Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջեւ հակամարտությունների ենթակոմիտեի մայիսի 15-ի նիստի ժամանակ: Որոշման համաձայն, համազեկուցողները իրենց առաջարկներն են ներկայացնելու հոկտեմբերին ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքների ժամանակ: Ենթակոմիտեի հաջորդ նիստը նշանակված է հունիսի իննին, Վիեննայում: