Ոսկին համաշխարհային շուկայում էժանացել է չորս դոլարով

Ոսկին համաշխարհային շուկայում էժանացել է չորս դոլարով

Dow Jones-ի ինդեքսը ամերիկյան ֆոնդային բորսայում բարձրացել է 0,21% եւ գտնվում է 20 937,91 նիշում: S&P 500-ի ցուցիչի աճը կազմում է 0,18% եւ ներկայումս այն գտնվում է 2 398,42 նիշում: Nasdaq-ի ինդեքսը բարձրացել է 0,08% եւ ներկայումս գտնվում է 6 138,71 մակարդակում:



Եվրոպայում, բրիտանական FTSE 100-ն, ընդհակառակը, նվազել է 0,15%՝ հասնելով 485,29 կետի, գերմանական DAX-ն, ընդհակառակը, ավելացել է 0,31%՝ հասնելով 12 659,15 կետի: Ֆրանսիական CAC 40-ի դեպքում աճը կազմում է 0,47% եւ ցուցիչը գտնվում է 5 348,16 կետում: Ոսկին COMEX բորսայում էժանացել է 3,90 դոլարով եւ մեկ ունցիայի գինը այժմ 1 251,60 դոլար է: Արծաթի գնանկումը կազմում է 0,18 դոլար եւ մեկ ունցիան արժի 16,96 դոլար: