Թրամփը գովասանքի խոսքեր է ասել Դուտերտեի հասցեին

Թրամփը գովասանքի խոսքեր է ասել Դուտերտեի հասցեին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովասանքի խոսքեր է ասել Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հասցեին: Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը, հավելելով, որ նախագահ Թրամփն հատկապես տպավորված է Դուտերտեի` թմրամոլության դեմ մղած անողոք պայքարով, ինչի մասին էլ արտահայտվել է իր ֆիլիպինցի գործընկերոջ հետ ունեցած զրույցի ժամանակ: Ուշագրավ է այն, որ խոսակցությունը այս թեմայով տեղի է ունեցել դեռ ապրիլի վերջին, սակայն Ֆիլիպինների ԱԳ նախարարությունը որոշել է այն գաղտնազերծել միայն հիմա:



Համաձայն պարբերականի տրամադրության տակ հայտնված տարբերակի, Թրամփը ասել է մասնավորապես, որ միայն կարող է իր հիացմունքն արտահայտել եւ շնորհավորել այն հաջողությունների համար, որ Դուտերտեն հասել է թմրամոլության դեմ պայքարի արդյունքում: Թրամփը Դուտերտեի ջանքերը այդ ուղղությամբ գնահատել է վիթխարի: