Մանչեսթերի ահաբեկչությունն իրականացնողի հորը ձերբակալել են Լիբիայում

Մանչեսթերի ահաբեկչությունն իրականացնողի հորը ձերբակալել են Լիբիայում

Մանչեսթերում ահաբեկչական գործողություն իրականացնելու մեջ կասկածվող Սալման Աբեդիի հորը ձերբակալել են Լիբիայում, հաղորդում է Reuters-ը:



Նշվում է, որ հակաահաբեկչական ստորաբաժանումը նրան ձերբակալել է իր տան մոտ՝ Տրիպոլիի Այն Զարե արվարձանում



Ավելի վաղ Մանչեսթերի ոստիկանությունը հայտարարել էր, որ Ուիգանում ձերբակալել է Մանչեսթերի ահաբեկչության գործով 5-րդ կասկածյալին: