Թուրքիայում կրկին զանգվածային ձերբակալություններ են

Թուրքիայում կրկին զանգվածային ձերբակալություններ են

Թուրքական դատական իշխանությունները եւս 139 մարդու ձերբակալության սանկցիա են տվել, ովքեր կասկածվում են գյուլենականության շարժմանը հարելու մեջ: Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:



Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսի 16-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ հիմնական մեղադրվողը, ըստ պաշտոնական Անկարայի վարկածի, հենց ընդդիմադիր գործիչ, նախկին իմամ եւ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենն էր:



Պարբերականը նշում է, որ նոր ձերբակալվածներից 79-ը Անկարայի մունիցիպալիտետի ներկա կամ նախկին պաշտոնյաներ են, մյուսները Թուրքիայի Կրթության եւ Զարգացման նախարարությունների նախկին պաշտոնյաներ: