Բուկինհեմյան պալատի պատվո պահակազորի տողանի արարողությունը չեղյալ է հայտարարվել

Բուկինհեմյան պալատի պատվո պահակազորի տողանի արարողությունը չեղյալ է հայտարարվել

Լոնդոնում թագավորանիստ Բուկինհեմյան պալատի մոտ ավանդական պատվո պահակազորի կողմից իրականացվող տողանի արարողությունը չեղյալ է հայտարարվել ահաբեկչության վտանգի առկայությամբ պայմանավորված: Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը: Հիշեցնենք, որ Բուկինհեմյան պալատը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդի մայրաքաղաքային նստավայրն է:



Այս որոշումը կայացվել է Միացյալ Թագավորության Պաշտպանական գերագեսչությունում: Press Association-ը հաղորդում է, որ նման որոշման հիմք է հանդիսացել այն ոստիկաններին լրացուցիչ ծանրաբեռնվածությունից ազատելու ու անվտանգության պարեկային ծառայության տանելու անհրաժեշտությունը ներկայիս լարված իրավիճակում: Նշենք, որ պատվո պահակազորի տողանի արարողությունը Լոնդոնում տուրիստների ամենից սիրելի եւ դիտարժան արարողություններից է համարվում: