Նավթի գինը համաշխարհային շուկայում շարունակում է տատանվել

Նավթի գինը համաշխարհային շուկայում շարունակում է տատանվել

Նյու Յորքի եւ Լոնդոնի բորսաներում էլեկտրոնական սակարկությունները տվյալներից կարելի է եզրակացնել, որ նավթի գինն այսօր Համաշխարհային շուկայում շարունակելու է տատանվել: Ըստ բորսայական սակարկությունների տվյալների, NYMEX բորսայում WTI տեսակի նավթն էժանացել է 0,4 դոլարով կամ իր արժեքի 0,78%-ով եւ կազմում է 51,76 ԱՄՆ դոլար: ICE բորսայում Brent տեսակի նավթն ընդհակառակը թանկացել է 0,43 դոլարով կամ իր արժեքի 0,8% եւ մեկ բարելի դիմաց արժեքը կազմում է 54,39 ԱՄՆ դոլար: