Կրասնոյարսկում սպանել են տեղական թերթի խմբագրին

Կրասնոյարսկում սպանել են տեղական թերթի խմբագրին

ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Մինուսինսկ քաղաքում սպանվել է տեղական հասարակական քաղաքական «Տոն-Մ» թերթի խմբագիրը: Այս մասին հայտնում է Лента.ру-ն, վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունը: Սպանված Դմիտրի Պոպկովի դիակն հայտնաբերվել է մասնավոր տան լոգարանային հատվածում:



Ըստ պաշտոնական վարկածի, սպանության շարժառիթներից մեկը կարող է հանդիսանալ վերջինիս մասնագիտական գործունեությունը: Սպանության բացահայտման համար Կրասնոյարսկից հատուկ քննչական խումբ է մեկնել