Կրասնոյարսկում հրդեհների պատճառով 130 տուն է այրվել, կան նաեւ զոհեր

Կրասնոյարսկում հրդեհների պատճառով 130 տուն է այրվել, կան նաեւ զոհեր

Ավելի քան հինգ հարյուր մարդ զրկվել է բնակարանից ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած հրդեհների հետեւանքով: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, հավելելով, որ երկրամասի բնակավայրերում ընդհանուր առմամբ 130 տուն այրվել է:



Հրդեհներից կա նեւ երկու զոհ: Հիշեցնենք, որ ՌԴ ԱԻՆ-ը հայտարարել էր, որ Կրասնոյարսկում հրդեհային իրադրությունը կտրուկ վատացել է եղանակային պայմանների պատճառով: