Միջերկրական ծովում երեսուն փախստական է խեղդվել

Միջերկրական ծովում երեսուն փախստական է խեղդվել

Լիբիայում փախստականների տեղափոխման ժամանակ ավելի քան երեսուն մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, նշելով որ դեպի Իտալիա մեկնող լաստանավի վրա եղել է մոտ երկու հարյուր մարդ: Նավաբեկության ժամանակ փախստականների մեծ մասին հաջողվել է փրկել, սակայն ավելի քան երեսուն մարդ զոհվել է:



Զոհերի եւ տուժածների տվյալները ներկայումս ճշտվում են: Նշենք, որ միայն այս տարի ապօրինի ծովային հատմամբ Եվրոպա ներթափանցելու փորձի ժամանակ ավելի քան 1,3 հազար մարդ է զոհվել հիմնականում Մերձավոր Արեւելքից եւ Հյուսիսային Աֆրիկայից: