17 մարդ է զոհվել Զամբիայում ավտովթարի հետեւանքով

17 մարդ է զոհվել Զամբիայում ավտովթարի հետեւանքով

Առնվազն տանսյոթ մարդ զոհվել եւ եւս քառասունութը վիրավորվել են Զամբիայի արեւելքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով: Այս մասին հայտնում է “Սինհուա” լրատվական գործակալությունը:



Ըստ հաղորդման, Լուսակայից դեպի երկրի արեւելյան շրջաններ մեկնող ավտոբուսի վարորդը չի կարողացել պահել ավտոբուսի կառավարումը շրջադարձի ժամանակ ինչի հետեւանքով ավտոբուսը շուռ է եկել: Տասնչորս զոհերից վեցը տղամարդիկ են, մնացածը` կանայք: Տուժածներին տեղափոխել են տեղի հիվանդանոցներ: