Ռուսաստանը Տաջիկստանում «Իսկենդեր» է տեղակայել

Ռուսաստանը Տաջիկստանում «Իսկենդեր» է տեղակայել

Ռուսական զինուժը Տաջիկստանում «Իսկենդեր-Մ» հրթիռային համակարգեր է տեղակայել «Դուշանբե –անտիտեռոր-2017» համատեղ զորավարժությունների շրջանակներում: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը:



Ինչպես լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Զարուդնիցկին համակարգերը տեղափոխել են ռուսական ռազմական ավիացիայի «Ռուսլան» Ан-124-100 ինքնաթիռները: Զորավարժությունների ընթացքում կիրականացվեն հրթիռային արձակումներ պայմանական ահաբեկչական ճամբարի ուղղությամբ: Նշենք որ համատեղ զորավարժությունները ռուսական եւ տաջիկական ուժերի միջեւ կմեկնարկի մայիսի երեսունին: