Բաքուն նոր հիստերիա է բարձրացրել ԼՂ հարցով

Բաքուն նոր հիստերիա է բարձրացրել ԼՂ հարցով

Ադրբեջանն օրերս կոչ է արել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին միջոցներ ձեռք առնել եւ արգելել ԼՂ տարածքով օդային հաղորդակցության իրականացումը: Այս մասին ԱՊԱ լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիեւը:



Ըստ ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի հայտարարության «հայկական կողմը զբոսաշրջության անվան տակ ցանկանում է օդային հաղորդակցություն կազմակերպել ԼՂ տարածքով»:



Այն, որ Բաքուն փորձելու է խոչընդոտել եւ խստացնել այդպիսով ԼՂ օդային շրջափակումը, ակնհայտ է, քանի որ Հաջիեւը հայտարարել է, որ այս փորձերը վնասում են բանակցային գործընթացին: Մյուս կողմից, հաշվի առնելով հարցի կարեւորությունը, ակնկալելի է ՀՀ եւ ԼՂՀ ԱԳ նախարարությունների արձագանքը Բաքի սանձազերծած հերթական հիստերիայի առնչությամբ: